Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին


Սպորտ


Քանի որ մրցաշրջանի վերջնամասում Մադրիդի «Ատլետիկոն» այլևս մրցաշարային խնդիր չի լուծում, թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Օսասունայի» դեմ խաղից առաջ իրեն թույլ է տվել խոսել ոչ միայն սպասվող հանդիպման մասին։

Արգենտինացի մասնագետը գնահատել է ընդհանուր ֆուտբոլային պատկերը և նշել, թե որն է այսօր աշխարհի լավագույն թիմը։ «Աշխարհի լավագույն թիմը «Բարսելոնան» է։ Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին և հռչակվեցին չեմպիոն։ «Ռեալի» դեմ նրանց հանդիպմանը հետևելիս գլխումս միայն մի միտք էր պտտվում՝ Տեր Աստված, այս մրցաշրջանում մենք երկու անգամ պայքարից դուրս ենք թողել նրանց»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ատլետիկոն» «Բարսելոնայի» արգելքը հաղթահարել էր նախ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ապա նաև Չեմպիոնների լիգայում։ Իսկ կատալոնական ակումբը կիրակի՝ մայիսի 10-ին կայացած խաղում պարտության էր մատնել «Ռեալին» և ապահովել Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *