Քուվեյթի իշխանությունները ձերբակալել են չորս անձի, որոնք, ըստ նախնական տվյալների, Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) անդամներ են: Նրանք փորձել են մուտք գործել երկրի տարածք՝ «թշնամական գործողություններ իրականացնելու» նպատակով: Այս մասին հայտնում է Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը (KUNA):
Գործակալության տվյալներով՝ մայիսի 1-ին չորս անձինք ձկնորսական նավով փորձել են հատել սահմանը և բախվել քուվեյթցի զինվորականների հետ, ինչի հետևանքով մեկ զինվոր է վիրավորվել:
KUNA-ն հրապարակել է բոլոր չորս ձերբակալվածների անունները՝ ներառյալ նրանց զինվորական կոչումները:
Քուվեյթի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվածները խոստովանական ցուցմունքներ են տվել։ ԻՀՊԿ-ն նրանց առջև խնդիր էր դրել մայիսի 1-ին դուրս գալ Բուբիյան կղզու ափ, որը երկրի խոշորագույն առևտրային և լոգիստիկ հանգույցն է։ Նրանց հորդորվել էր «իրականացնել հատուկ առաքելություն՝ ուղղված Քուվեյթի դեմ թշնամական գործողություններ ծավալելուն»: