
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Իլոն Մասկին, Apple-ի ղեկավար Թիմ Կուկին եւ մի շարք այլ ամերիկյան խոշոր ընկերությունների ղեկավարների, մաս կազմել իր՝ Չինաստան կատարելիք այցի պատվիրակությանը։ Այցը, հիշեցնենք, որ տեղի է ունենալու այս շաբաթ։
Համաձայն Bloomberg-ի հրապարակման, պատվիրակության մեջ են ինելու նաեւ՝ Դեւիդ Սոլոմոնը՝ Goldman Sachs-ի ղեկավարը, Blackstone-ի ղեկավար Սթիվեն Շվարցմանը, BlackRock –ի ղեկավար Լարի Ֆինքը, Citigroup-ի ղեկավար Ջեյն Ֆրեյզերը եւ Meta Platforms-ի ներկայացուցիչ Փաուլ Մաքորմիկը։ Նպատակը՝ Չինաստան այցի ընթացքում մի շարք խոշոր բիզնես գործարքների կնքումն է չինական կողմի հետ։