
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Չարբախում, Գորգիսյանի անվան այգում: Նախ, բոսնողները գոռոցներ են լսվել, ապա կրակոցի ձայն:
Այս մասին մեզ պատմեց բնակիչներից մեկը, ով երեխայի հետ գնացել էր զբոսանքի:
«Հենց մտանք սադ, կրակոցի ձայն լսեցինք, ու մի կին գոռաց՝ վայ, կրակեցին: Թողեցինք, փախանք, երեխայի հետ էինք», – պատմում է կանանցից մեկը:
Ոստիկանությունից տեղեկություն ստանալ առայժմ չի հաջողվում: