Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հենապատը փլուզվել է։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ խոսքը Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի մասին է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով տուժածներ չկան։Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։