ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իրանում պատերազմի ավարտից հետո դաշինքը կարող է ընդլայնել իր ռազմածովային առաքելությունը, որը գործում է Կարմիր ծովում՝ տարածելով այն նաև Հորմուզի նեղուցի վրա։
«Aspides գործողությունն արդեն իսկ վճռորոշ ներդրում է ունենում Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործում, սակայն դրա գործունեությունը կարող է տարածվել նաև նեղուցի վրա»,- նշել է Կալասը՝ ելույթ ունենալով Եվրոմիության երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։
Կալասը հավելել է, որ որոշ պետություններ արդեն խոստացել են լրացուցիչ նավեր տրամադրել առաքելությանը մասնակցելու համար, ինչը զգալիորեն կօգնի պատասխանատվության գոտու ընդլայնման մասին որոշման ընդունման դեպքում։