Փլուզվել է նախկին կալանավայրի հենապատն ու մայթի մի հատվածը

Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 20։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող  հենապատը փլուզվել է։

Տեղում փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչից էլ փլուզվել է նախկին քրեակատարողական հիմնարկի արտաքին պարիսպը՝ մոտ 4 մետր բարձրությամբ և 30 մետր երկարությամբ, դեպի ներս, փլուզվել է նաև մայթը՝ մոտ 1 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան»,- նշում է կայքը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *