Արաբական Միացյալ Էմիրությունները Լիբանանի 16 քաղաքացիների և լիբանանյան հինգ կազմակերպությունների դասակարգել են որպես «ահաբեկիչներ»՝ լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորման հետ նրանց ենթադրյալ կապերի պատճառով:
«Ըստ բանաձևի՝ բոլոր կարգավորող մարմինները պարտավոր են բացահայտել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք ֆինանսական կամ առևտրային հարաբերություններով կապված են ցուցակում ընդգրկվածների հետ, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ըստ Արաբական Միացյալ Էմիրությունների գործող օրենսդրության, ներառյալ՝ ակտիվների սառեցումը 24 ժամից պակաս ժամկետում»,- հայտնում է Էմիրությունների լրատվական գործակալությունը (WAM):
«Այս որոշումն արտացոլում է Արաբական Միացյալ Էմիրությունների հաստատակամ և վաղեմի հանձնառությունը՝ պայքարելու ահաբեկչության և ծայրահեղականության դեմ բոլոր ձևերով, ինչպես նաև կանխելու ահաբեկչական խմբերի և կազմակերպությունների ֆինանսավորումը: Դա երկրի ավելի լայն ջանքերի մի մասն է՝ ուղղված անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ուղղված սպառնալիքներին հակազդելուն»,- ընդգծում է WAM-ը:
Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրություները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ համատեղ 2016 թվականի մարտին «Հըզբոլլահը» պաշտոնապես «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչել: