Ավստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում ներկայացնող պատվիրակությանը։ 

Դեսպանը բարձր է գնահատել միջազգային մրցույթում պատվիրակության կատարած մեծ աշխատանքը և, SIMÓN-ին շնորհավորելով, մաղթել փայլուն ելույթ և հաղթանակ։ 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2026»-ում SIMÓN-ը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *