Թմրանյութ, խմիչք, կտրող–ծակող առարկաներ. ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ապրիլի հաշվետվությունը

Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։

«2026 թվականի ապրիլին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

• 50,13 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

• 163 բջջային հեռախոս,

• 176 բջջային հեռախոսի պարագա,

• 4 wi-fi սարք,

• 11 կտրող-ծակող առարկա,

• 59,15 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորել է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից»,- ասվում է ՔԿԾ հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *