Ռուբիոն Չինաստան է մեկնել Մադուրոյի մարզահագուստի նման հագուստով

Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լուսանկարը, որում վերջինս նույնպիսի մարզահագուստով է, ինչպիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հագին էր տարվա սկզբին Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության ժամանակ:

Չունգի էջում հրապարակված լուսանկարում Ռուբիոն կրում է Nike բրենդի մոխրագույն մարզահագուստ և մուգ մոխրագույն մարզակոշիկներ:

«Քարտուղար Ռուբիոն Air Force One-ում ցուցադրում է Nike Tech «Վենեսուելա» մարզահագուստը»,-գրել է պաշտոնյան:

Թրամփը Air Force One նախագահական ինքնաթիռով Վաշինգտոնից մեկնել է Պեկին, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

Հիշեցնենք՝ հունվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր գերեվարված և ամերիկյան նավում գտնվող Մադուրոյի լուսանկարը: Վենեսուելայի ղեկավարը կրում էր մոխրագույն մարզահագուստ և սև դիմակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *