Փաշինյանի այցով պայմանավորված՝ «Հայաստան» դաշինքին հանդիպման համար նախատեսված վայրը չի տրամադրել

Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։

Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:

Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։

Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։

Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։

Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *