Միսիսիպիում T-38 Talon II ուսումնամարզական ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Վթարի է ենթարկվել Միսիսիպի նահանգի ռազմաբազայից օդ բարձրացած ԱՄՆ ռազմաօդային ուժերի T-38 Talon II ուսումնական ինքնաթիռը: Երկու օդաչուներին հաջողվել է բարեհաջող կատապուլտվել, հայտնում է ԱՄՆ ՌՕՈւ 14-րդ ուսումնական ավիաթևը:

«Միսիսիպիի «Քոլամբուս» ռազմաբազային պատկանող T-38 Talon II ինքնաթիռը վթարի է ենթարկվել… երկու օդաչուներն էլ բարեհաջող լքել են օդանավը կատապուլտի միջոցով», — ասված է բազայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ արտակարգ պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *