Թուրքիան վերացրեց Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է այդ որոշումը

Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը։

«Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *