
ՔՊ-ականների՝ Արագածոտնի մարզ կատարած նախընտրական այցը Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում է:
Այցի ընթացքում ՔՊ-ի խորհրդանիշներով հագնված երկու կին ցանկություն են հայտնել լուսանկարվել Փաշինյանի հետ։ Նրանցից մեկը փորձել է լուսանկարի պահին գրկել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է այդ փորձը: