ՀՀ ներկայիս իշխանությունների առաջնորդությամբ երկիրը գտնվում է զարգացման նոր փուլում․ Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների առաջնորդությամբ երկիրը գտնվում է զարգացման նոր փուլում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը առանցքային նշանակություն ունի՝ ինչպես տարածաշրջանի կայունության, այնպես էլ տնտեսական զարգացման համար։ Նրա խոսքով՝ Եվրոպայի և աշխարհի այլ երկրների միջև առևտրային կապերի և միջանցքների ձևավորումը կարող է խթանել բիզնես միջավայրն ու բարեկեցությունը, իսկ դրա հիմքում պետք է լինի խաղաղությունը։

Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ունեն կարևոր աշխարհաքաղաքական ազդեցություն՝ դուրս գալով միայն ազգային շրջանակներից և անդրադառնալով ամբողջ տարածաշրջանին։

Ցահքնան նշել է, որ Էստոնիան պատրաստ է ներգրավվել այս գործընթացներում՝ աջակցել Հայաստանին, կիսվել իր փորձով և միաժամանակ սովորել հայկական փորձից։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ցուցաբերում է ապագային միտված քաղաքական կամք և առաջնորդություն՝ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու և ռազմավարական որոշումներ կայացնելու հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *