Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա  Ժորժիկ Սիմոնյանի դիակը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա  Ժորժիկ Սիմոնյանի դիակը։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ մայիսի 10-ին հաղորդվել էր 1937 թվականին ծնված Ժորժիկ Սիմոնյանի անհետ կորելու մասին:

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և մարզի պարեկների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 12-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է նրա դիակը։ Կատարվում է նախաքննություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *