ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով 120 տուն է ոչնչացվել․ NYT

Ջորջիա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով առնվազն 120 բնակելի տուն է հիմնահատակ այրվել։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

Ջորջիայում անտառային հրդեհների մակերեսն այժմ գնահատվում է 20 հազար հեկտար։ Հարևան Ֆլորիդայում նույնպես անտառային հրդեհների հետ կապված ծանր իրավիճակ է. այնտեղ այրվել է մոտ 48,5 հազար հեկտար տարածք։ Այս նահանգում կրած վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ Ֆլորիդայում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ փրկարար է զոհվել։

Նահանգային իշխանությունները ներկայիս անտառային հրդեհներն անվանում են վերջին տասնամյակի ամենակործանարարներից մեկը։ Հրդեհների առաջացման հիմնական պատճառը երաշտն ու շոգ եղանակն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *