Հայաստան իրանական հեղուկ գա՞զ է մտնելու

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման հետ կապված խնդիրը լուծվել է։

Նրա խոսքով՝ նախօրեին Իրանում Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կցորդը ներկայացրել է համապատասխան զեկույց, որտեղ նշվել է, որ մատակարարումների խոչընդոտները վերացված են։

Նախարարը ընդգծել է, որ առաջիկա օրերին Հայաստան կարող է սկսել ներմուծվել նաև իրանական հեղուկ գազ, ինչը, նրա գնահատմամբ, կարող է ազդեցություն ունենալ շուկայական գների վրա՝ դրանք նվազեցնելու ուղղությամբ։

Պապոյանի խոսքով՝ Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայում շարունակվում են անխափան, սակայն այնտեղ արձանագրված որոշ գնային աճերը որոշակի ազդեցություն են ունենում նաև հայկական շուկայի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *