
Մարտի դաշտում ԱՄՆ-ին նոր պարտություններ են սպասվում, եթե նրանք չընդունեն Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել է Իրանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ռեզա Թալեյնիկը։
«Հակառակորդի ցանկացած նոր սպառնալիք, հարձակման կամ ագրեսիայի փորձ անպայման կստանա անհապաղ, վճռական և վերջնական պատասխան, որը կստիպի հակառակորդին զղջալ իր գործողությունների համար»,- նրա խոսքերը մեջբերում է IRNA-ն։