ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 368.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.78 դրամ (նվազել է 0.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.01 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 364.5–366.5 դրամով, վաճառվում է 369-471 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 424-428 դրամով, վաճառվում է 433–440 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.77-4.88 դրամով, վաճառվում է 4.98–5.22 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 365 դրամով, վաճառվում՝ 368.5 դրամով:
Եվրոն գնվում է 430 դրամով, վաճառվում է 434 դրամով:
Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.95 դրամով: