
Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին: Այս մասին ասել է ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ 81-ամյա Գենադի Զյուգանովը: Ելույթ ունենալով լիագումար նիստում՝ նա հայտարարել է, որ վրդովված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ունեցած ելույթից: «Ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի նրանից, որ Երևանից ձայներ կհնչեն՝ Կարմիր հրապարակը գնդակոծելու սպառնալիքով»,- ասել է նա:
Նա նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Զելենսկիին հարթակ տրամադրելու համար։ «Հարց է առաջանում. ինչո՞ւ են նրանք դա թույլ տալիս Երևանում և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում։ Ես պնդում եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկելու նրա օգտին, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում»,- ասել է Զյուգանովը։
Зюганов с трибуны Госдумы потребовал перестать принимать Пашиняна в Москве
Лидер КПРФ Геннадий Зюганов на пленарном заседании Госдумы потребовал прекратить принимать премьера Армении Никола Пашиняна в Москве. Это заявление прозвучало через несколько дней после того, как Владимир… pic.twitter.com/ZUIjL76Fw4
— Новости «Агентства» (@agents_media) May 13, 2026