Ալ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակը


Սպորտ


Սաուդյան Արաբիայի առաջնության 32-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Հիլալին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։


​Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացել է դաշտի տերերի պաշտպան Մոհամեդ Սիմականը։ Թվում էր՝ խաղն այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+8-րդ րոպեին, «Ալ Նասրի» դարպասապահ Բենտոն դարձել է ինքնագոլի հեղինակ՝ փրկելով հյուրերին պարտությունից։


​Տանտերերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 83-րդ րոպեին։


​Նշենք, որ այս հանդիպումն առանցքային նշանակություն ուներ. հաղթելու դեպքում «Ալ Նասրը» կարող էր ժամկետից շուտ հռչակվել Սաուդյան Արաբիայի չեմպիոն։

Այս պահին թիմն անցկացրած 33 խաղից հետո վաստակել է 83 միավոր: Մրցաշրջանի վերջին տուրից առաջ երկրորդ տեղում ընթացող «Ալ Հիլալը», ունենալով պահեստային մեկ խաղ, առաջատարից հետ է մնում 5 միավորով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *