Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության հայցն ընդդեմ Ա․ Ջ․-ի, երրորդ անձ Ա․ Զ․-ի` պարտավորեցրել է Ա․ Ջ․-ին կատարել երեխաներին Բելգիայի Թագավորություն վերադարձնելու պահանջը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: 

Ա․Ջ․-ի կողմից դատական ակտի պահանջը չկատարելու արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի ծառայողների աշխատանքի արդյունքում մեկ տարի առաջ Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները օրեր առաջ վերադարձվել են իրենց բնակության երկիր: 

«Երեխայի միջազգային առևանգման ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակում Բելգիայի Թագավորության կենտրոնական մարմնից Ծառայությունն ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ տեղափոխված և ապօրինի պահվող անչափահասներ Օ. և Է. Զ-ներն իրենց հոր՝ Ա. Զ․-ի ուղեկցությամբ արդեն վերադարձել են Բելգիայի Թագավորություն։ 

Գործընթացում ներգրավված են եղել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը, միջազգային պարտավորությունների ապահովման բաժինը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *