Չինաստանի իշխանությունները զգուշավոր կերպով գնահատում են Իրանի հետ բազմամսյա հակամարտությունը որպես մի գործոն, որը պոտենցիալ կերպով ամրապնդել է իրենց բանակցային դիրքերը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պատերազմը չընթացավ Թրամփի սցենարով: Ամերիկյան զինված ուժերի հզորության ցուցադրության փոխարեն հակամարտությունը վերածվեց հասարակական համակրանք չփայելող և, թվում է, անլուծելի դիմակայության՝ համաշխարհային տնտեսության համար ծանր հետևանքներով: Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին, որոնք խոստանում են չափազանց բարդ լինել Թրամփի համար:
Աղբյուրները պնդում են, որ ստեղծված իրավիճակը Չինաստանին հաջողության հասնելու եզակի հնարավորություն է ընձեռում: ԱՄՆ նախագահն, ըստ ամենայնի, ծայրահեղ շահագրգռված է ամերիկացի ընտրողներին ներկայացնել շոշափելի հաղթանակներ, մասնավորապես՝ Չինաստանի կողմից ամերիկյան գյուղմթերքի և Boeing ինքնաթիռների լայնամասշտաբ գնումները:
Պեկինը պատրաստ է օգտագործել իր հսկայական ներքին շուկան և գերիշխող դիրքը հազվագյուտ մետաղների մատակարարման շղթայում՝ հասնելու իր պայմանների կատարմանը.
ԱՄՆ-ը պետք է պաշտոնական «անհամաձայնություն» հայտնի (նախկին «չաջակցելու» ձևակերպման փոխարեն) Թայվանի անկախությանը.
Բարձրտեխնոլոգիական արտադրանքի՝ Չինաստան արտահանման սահմանափակումների մեղմացում.
Չինական ընկերությունների հեռացում ամերիկյան պատժամիջոցների ցանկերից:
Աղբյուրները նշում են նաև, որ Պեկինը Թրամփի և Սի Ծինպինի միջև այս գագաթնաժողովը դիտարկում է որպես բացառիկ հնարավորություն՝ ապահովելու ավելի կայուն և երկարաժամկետ հարաբերություններ իր գլխավոր տնտեսական և ռազմական մրցակցի հետ: