Հատուկ ծառայության ղեկավարը ալկոհոլից կախվածության թեստ է հանձնել

Միացյալ Նահանգնեում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պաթելը համաձայնել է ալկոհոլային կախվածության թեստ հանձնել։ Այս մասին նա հայտարարել է՝ ի պատասխան սենատոր Քրիս վան Հոլենի հարցման։ Զրույցի ընթացքում սենատորն առաջարկել է Պաթելին անցնել AUDIT անվանումը կրող թեստը, որը անցնում են ամերիկացի զինվորականները՝ պարզելու համար, թե արդյոք կախվածություն ունեն ալկոհոլից։ «Ես ցանկացած թեստ անցնելու պատրաստ եմ, որն անցնելու պատրաստ եք դուք»,- հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը։ Սենատոր Հոլենը եւս համաձայնել է այդ թեստն անցնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *