Եթե Թրամփը հիմարություն անի, մենք Պարսից ծոցը կվերածենք ամերիկյան ծովային հետևակայինների ամենամեծ գերեզմանոցի. ԻԻՀ

Իրանում հայտարարել են տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների 70%-ի ոչնչացման մասին: Ինչպես հաղորդում է Press TV-ն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի մշակութային և հոգեբանական գործողությունների վարչության պետի տեղակալ Սաիդ Սիահսորանին հանդես է եկել ուղղակի նախազգուշացմամբ Միացյալ Նահանգների և այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:

«Եթե Ամերիկան և անձամբ Թրամփը ցանկանան որևէ հիմարություն անել, մենք Պարսից ծոցը կվերածենք ամերիկյան ծովային հետևակայինների ամենամեծ կապույտ գերեզմանոցի»,- հայտարարել է Սիահսորանին:

Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը դարձել է «Իսլամի պատվի նեղուց»: Սիահսորանին նշել է, որ թեև Իրանը դեռ չի մտել ԱՄՆ-ի դեմ պատերազմի մեջ ծովում, «խելացի շրջափակման» ռեժիմն արդեն գործի է դրվում, իսկ անհամաչափ պատերազմը թշնամու դեմ շարունակվում է:

Նա միաժամանակ մատնանշել է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների 70 տոկոսը, ներառյալ՝ Արիֆջանը, Ալ-Ուդեյդը, Շեյխ-Իսան և Ալի-Ալ-Սալեմը, հավասարեցվել են հողին: Խոսելով Հորմուզի նեղուցի ռազմավարական կարևորության մասին՝ նա նշել է, որ նախկինում դրանով օրական անցնում էր 20 միլիոն բարել նավթ, համաշխարհային գազի մեկ հինգերորդը, համաշխարհային նավթի քառորդը և գյուղատնտեսական պարարտանյութերի 80 տոկոսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *