Փաշինյանը պինդ կպել է աթոռին, կարծես մեղր է քսած. Հայկ Մարության

Մենք համոզմունք ունենք, որ անցողիկ շեմը հաղթահարելու ենք և լուծելու ենք մեր նախընտրական ծրագրի մինիմումը, այսինքն՝ հայտնվել խորհրդարանում, որպեսզի ընդդիմափոխություն լինի և բարձրացվի քաղաքական խոսքի մակարդակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում իշխանափոխությունը ընտրությունների միջոցով Մարությանն ընգծել . «Ես հույսեր եմ փայփայում, որ այդ օրը կլինի։ Հունիսի 7-ին այդ շանսը կա, շատ բան է կախված մեր ժողովրդից։ Եթե ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից գոնե 60-70 տոկոսը մասնակցի ընտրություններին, վստահ եմ, որ իշխանափոխություն կլինի»։

Մարությանը հայտարարել է, որ ներկայիս իշխանությունը հստակ ծրագիր ունի արցախցիներին վարկաբեկելու։ Ըստ նրա մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ արցախցիների հետ վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարող վերցնել, միջազգային ատյանների միջոցով միշտ կարող են իրենց իրավունքը օգտագործել։

Անդրադառնալով սոցիալական ցանցերում իր հումորային տեսանյութերին և քաղաքական փորձի բացակայությանը, Մարությանն ասաց. «Ես հանդես եմ գալիս ոչ թե որպես դերասան, այլ քաղաքական գործիչ, որը հումորի միջոցով փորձում է հասցնել իր մեսիջները։ 18 թվականի ընտրությունների շնորհիվ ժողովուրդը ինձ թույլ է տվել 3 տարի կառավարեմ Հայաստանի մայրաքաղաքը, դա բավականին մեծ փորձ է ինձ համար»։

Հայկ Մարությանը նաև թվարկեց իշխանությունների աններելի քայլերը, որոնք ըստ նրա, հեղափոխության ժամանակ հնչած խոստումներն են, որոնք չեն կատարվել և Արցախյան խնդրի տապալումը։

«Փաշինյանը պետք է հրաժարական տար Արցախի կորստից հետո պինդ կպել է աթոռին, կարծես մեղր է քսած»,– հավելեց Մարությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *