
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մեծ հանդիպում՝ Աշտարակում»։
«Այսօր Հայաստանը, լինելով աշխարհիկ պետություն, որտեղ յուրաքանչյուրն ունի կրոնի, հավատքի, համոզմունքի ազատություն, նաև հոգևոր երկիր է։ Հոգևոր ասելով՝ նկատի ունենք մի երկիր, որը սիրում է իր քաղաքացիներին։ ՀՀ-ն դառնում է ավելի ու ավելի հոգևոր պետություն»,- իր ելույթում ընդգծում է Փաշինյանը։