Երգչուհի Արմինկան իր բրենդն է ստեղծել` «Արմինկա բրենդ»անվամբ, որը կանացի հագուստի արտադրությամբ է զբաղվելու։ Արմինկան իր բրենդի կարմիր զգեստ է ուղարկել Սիրուշոյին, որի հետ եղած երկտողում գրել է. «Գիտեմ, որ կարմիր սիրում ու կրում ես, հուսամ կգնահատես։ Պռեգոմեշի զարդերի հետ հաստատ ավելի շքեղ տեսք կունենա»։
Սիրուշոն այս նվերով կիսվել է ֆեյսբուքյան իր էջի story բաժնում և հայտնել, որ սիրով կկրի։