
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրում է` դպրոցների ուսուցիչներին հրահանգով վարչապետի հետ հանդիպման տանելը խոսում է մի բանի մասին` Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը չի վայելում ժողովրդի աջակցությունը:
«Նիկոլ Փաշինյանը, չունենալով հանրային աջակցություն և հասկանալով, որ չի ընտրվելու, լծվել է ընտրակեղծարարության գործին։ Սերժի ժամանակ դպրոցները քաղաքականացնելու ամենաուժեղ քննադատն այսօր, վարչական ռեսուրսի կիրառմամբ, աշակերտներին և ուսուցիչներին միտինգի բերելով, քարոզարշավ է անում: Դանիել Իոաննիսյան, ընտրական հանցագորություն չե՞ս տեսնում այստեղ»: