
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը, ինչպես եւ Միացյալ Նահանգները, գերտերություն է։ Չինաստան կատարելիք այցի նախաշեմին՝ Սպիտակ տան ղեկավարը ասել է, թե ինչ հարցեր է հատկապես քննարկելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Դրանք, ըստ Թրամփի, առաջնահերթ կերպով վերաբերելու են ամերիկա-չինական առեւտրատնտեսական հարաբերություններին։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ ռազմական հզորության առումով՝ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը ամենաուժեղներն են աշխարհում։ Նաեւ՝ նշել է, որ հիանալի հարաբերություններ ունի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։