Հանրապետականների դիմադրությունն Իրանի հետ պատերազմին աճում է

Սենատի հանրապետականները կրկին կարողացել են արգելափակել դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված էր Իրանի հետ պատերազմի դադարեցմանը, սակայն պատերազմին դեմ քվեարկող հանրապետական սենատորների թիվն ավելացել է. նշում է AP-ն:

Ալյասկայից հանրապետական Լիզա Մուրկովսկին առաջին անգամ է քվեարկել պատերազմի դեմ՝ փետրվարի վերջին դրա սկսվելուց ի վեր: Եվս երկու հանրապետականներ՝ սենատորներ Սյուզան Քոլինզը Մենից և Ռենդ Փոլը Կենտուկիից, նույնպես դեմ են քվեարկել պատերազմին, ինչպես անում էին նախկինում:

Ռազմական լիազորությունների մասին օրինագիծը վերջնարդյունքում չի անցել՝ հավաքելով 49 «կողմ» և 50 «դեմ» ձայն: Փենսիլվանիայից սենատոր Ջոն Ֆեթերմանը դարձել է միակ դեմոկրատը, որը հանդես է եկել այս նախաձեռնության դեմ: Այնուամենայնիվ, ձայների նման նվազագույն տարբերությունը արտացոլում է Թրամփի սանձազերծած պատերազմի վերաբերյալ աճող մտահոգությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *