ԱՄՆ-ը հույս ունի Չինաստանից ավելի ակտիվ գործողություններ ստանալ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու ուղղությամբ, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք հույս ունենք համոզել նրանց ավելի ակտիվ դեր խաղալ Իրանին ստիպելու գործում հրաժարվել այն բանից, ինչ նրանք հիմա անում են Պարսից ծոցում», – հայտարարել է Ռուբիոն
Նա նշել է, որ Իրանի վարքագիծը «անկայունության հսկայական աղբյուր է»։
Նրա կարծիքով՝ Թեհրանի գործողությունները «սպառնում են ավելի շատ ապակայունացնել Ասիան, քան աշխարհի ցանկացած այլ հատված, քանի որ այն մեծապես կախված է էներգիայի մատակարարումներից նեղուցներով»։
Ռուբիոն նաև պնդում է, որ Չինաստանը տնտեսական շահագրգռվածություն ունի Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման մեջ, քանի որ եթե մյուս երկրները դժվարություններ ունենան, «նրանք ավելի քիչ չինական արտադրանք կգնեն»։
«Այս հարցի կարգավորումը նրանց շահերից է բխում», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հինգշաբթի Պեկինում սկսվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։ Ամերիկյան առաջնորդը գտնվում է Չինաստանում պետական այցով։