Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 11-17-ն ընթացող ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Ալեքսան Շալջյանը (92 կգ) դարձավ արծաթե մեդալակիր։
Մրցաշարի եզրափակիչում Շալջյանը 3:5 հաշվով պարտվեց լեհ Տոմաշ Միտալին: Սա Հայաստանի 7-րդ և վերջին մեդալն է Եվրոպայի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի առաջնությունում:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ջանես Նազարյանը (71 կգ) Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։