CCTV. Թրամփի և Սի Ծինփինի միջև բանակցություններն ավարտվել են

Ավարտվել են ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները։ Այս մասին մայիսի 14-ին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։

«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Պեկինում գտնվող Ժողովրդական ժողովների տանը բանակցություններ է վարել պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ներկայում բանակցություններն ավարտված են», — նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *