«Ուկրաինայի վերականգնումը կտևի 20 տարի»․ Ռուբիո

«Ուկրաինայի վերականգնումը կտևի 20 տարի»․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացրել է մանրամասն գնահատական, թե որքան ժամանակ կպահանջվի Ուկրաինային՝ բնականոն կյանքին վերադառնալու համար։

«Ուկրաինային կպահանջվի երկու տասնամյակ վերականգնվելու համար», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործիչը նաև ուշադրություն է հրավիրել ամերիկյան ղեկավարության ներկայիս դիրքորոշման վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը հաստատակամ է Ուկրաինայում հակամարտության ավարտին հասնելու հարցում։

Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր Ուկրաինայի հարցով որպես միակ միջնորդ հանդես գալու ԱՄՆ պատրաստակամության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *