Դատարանը երկամսյա կալանք է սահմանել Երմակի նկատմամբ

Դատարանը երկամսյա կալանք է սահմանել Երմակի նկատմամբ

Դատարանը Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 60 օր ժամկետով կալանքը՝ 140 մլն գրիվնա (3,2 մլն ԱՄՆ դոլար) գրավի այլընտրանքով: Եթե ​​գրավը վճարվի, Երմակը կազատվի նախնական կալանքից, բայց կենթարկվի մի շարք ընթացակարգային պարտավորությունների։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։

Երմակը դատարանի դահլիճում անմիջապես հայտարարել է, որ բողոքարկելու է որոշման դեմ։

Ավելի վաղ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել, այնուհետև հաղորդվել է, որ կասկածանք է ներկայացվել Երմակին, քանի որ, ըստ քննության, նա մասնակցել է էլիտար առանձնատների կառուցման ժամանակ «փողերի լվացման» սխեմային:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *