Քաղաքական գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ հավասար և ոչ խտրական պայմաններով. ՀՀՑՌ

Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում քաղաքական գովազդի տեղադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և գործող իրավական կարգավորումների պահանջներին համապատասխան։ 

«ՀՀՌՑ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քաղաքական գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ հավասար և ոչ խտրական պայմաններով։ 

Գովազդի տեղադրման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ՀՀՌՑ ՓԲԸ պաշտոնական կայքում, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հարթակում։ 

14.05.2026 թ. դրությամբ քաղաքական գովազդի տեղադրման հայտ ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընկերությունը պատրաստ է սահմանված կարգով ընդունել ու դիտարկել մյուս քաղաքական ուժերի հայտերը։ 

«ՀՀՌՑ» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *