Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել, նրա հետ միասին հրաժարական է տվել նաև կառավարության ողջ կազմը։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է LSM-ը։

«Ես հրաժարական եմ տալիս, բայց չեմ հանձնվում ու չեմ հեռանում։ Ես և «Նոր միասնություն» կուսակցությունը կշարունակենք կատարել Լատվիայի ժողովրդին և բոլոր նրանց տված խոստումները, ում հետ միասին պաշտպանել ենք եվրոպական արժեքները», — նշել է նա

Սիլինան ընդդիմախոսներին մեղադրել է «քաղաքական նախանձի և նեղ կուսակցական շահերի» մեջ, հավելելով, որ դրանք գերակայել են պատասխանատվության նկատմամբ։ «Տեսնելով պաշտպանության նախարարի պաշտոնի ուժեղ թեկնածուի՝ քաղաքական գործիչներն ընտրեցին ճգնաժամը՝ կառավարական ճգնաժամը», — հավելել է նախկին վարչապետը։

«Իմ նպատակը հստակ էր՝ երկրի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը, որպեսզի մեր երեխաները գնահատեն իրենց տունը, իրենց երկիրը՝ Լատվիան։ Կուսակցություններն ու կոալիցիաները փոփոխվում են, բայց Լատվիան մնում է, մարդիկ մնում են այստեղ», — ասել է նա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *