Հերի՛ք է քարկոծեք, ես իմ ամուսնու կողքին եմ. Նանո Քալաշյանը կոշտ է արձագանքել մեղադրանքներին

Բլոգեր Նանո Քալաշյանը հայտնվել է հետևորդների թիրախում այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն է հայտնել իր ամուսնուն՝ քաղաքական գործիչ Հայկ Աթոյանին։

Վերջինս ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել երգչուհու լսարանի մի մասի շրջանում։ Նանոն, անդրադառնալով իր հասցեին հնչող վիրավորանքներին, նշել է, որ ընտանիքում փոխադարձ աջակցությունն իրենց համար առաջնային է։

Նա կոչ է արել դադարեցնել ատելության խոսքը. «Ինձ մի՛ գրեք՝ հետևորդ կկորցնեմ, թե ինչ… Ես իմ ամուսնուն աջակցում եմ յուրաքանչյուր պարագայում։ Եթե մարդը գնում է ընտրության ու որոշում է՝ ում ընտրի, դա տվյալ մարդու որոշումն է։ Հանե՛ք էդ ատելությունը վերջապես»,- գրել է նա։

Քննարկումներն այնքան են թեժացել, որ Նանոն հրապարակել է հետևորդներից մեկի հետ նամակագրությունը, որտեղ իրեն մեղադրել են «թրքասեր» լինելու մեջ։


Նանոն հեգնանքով է պատասխանել մեղադրանքներին՝ նշելով, որ չի իջնի նման մակարդակի, բայց կարող է շատ փակագծեր բացել, թե իրականում ովքեր են «թրքասերները»։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *