Դուբայի միջազգային օդանավակայանում արդեն հինգ ամիս փորձում են գտնել սովորական սև բաճկոնի տիրոջը, որի գրպանում հայտնաբերվել է 30 570 եվրո (մոտ 2,6 մլն ռուբլի)։
Գտածոն փոխանցվել է ոստիկանությանը, սակայն մինչ այժմ ոչ ոք չի դիմել գումարը ստանալու համար։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման դեպքերը Դուբայի միջազգային օդանավակայանում հազվադեպ չեն։ Ամեն տարի օդանավակայանում կորչում է ավելի քան 8 հազար դրամապանակ և կանխիկ գումար։
Կորած իրերի շարքում երկրորդ տեղում զարդերն են։ Միայն 2025 թվականի ընթացքում ուղևորները օդանավակայանում մոռացել են 666 մատանի։
Մոռացված իրերի ընդհանուր արժեքը գնահատվում է միլիոնավոր դոլարներով։
Դուբայը համարվում է աշխարհի ամենահարուստ և ամենաթանկ քաղաքներից մեկը, որտեղ բարձր կենսամակարդակն ու շքեղության մշակույթը հաճախ նման անսովոր պատմությունների պատճառ են դառնում։