ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և նրա տիկնոջը հրավիրել է սեպտեմբերի 24-ին այցելել Սպիտակ տուն։
«Պարոն նախագահ, կրկին շնորհակալ եմ նման հիանալի հյուրընկալության համար։ Այսօր պատիվ ունեմ Ձեզ և տիկին Փենին հրավիրել Սպիտակ տուն՝ սեպտեմբերի 24-ին. մենք անհամբերությամբ կսպասենք Ձեզ»,— նշել է Թրամփը Պեկինում կայացած հանդիսավոր բանկետի ժամանակ։
Նշենք, որ սեպտեմբերյան այդ օրերին Նյու Յորքում նախատեսված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։