Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Լիբանանին

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Լիբանանին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 14-ի նիստում։

Այդ նպատակով պահուստային ֆոնդից Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է շուրջ 60 մլն դրամ (մի փոքր ավելի, քան 150 հազար դոլար)։ Այդ գումարից 34 մլն-ը (մոտ 90 հազար դոլար) կծախսվի պարենային ապրանքների և սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերման վրա, իսկ 26 մլն-ը (մոտ 80 հազար դոլար)՝ դեղերի գնման համար։

«Լիբանանում ռազմական գործողությունների հետևանքով առաջացել է մարդասիրական ճգնաժամ, որի պայմաններում էականորեն աճել է պարենային ապրանքների, ինչպես նաև դեղերի, սանիտարահիգիենիկ պարագաների և առաջին անհրաժեշտության իրերի պահանջարկը»,- ասվում է որոշման մեջ։ Իրավաբանական անձից իրականացվող գնումների ձևաչափով կգնվեն պարենային ապրանքներ և սանիտարահիգիենիկ պարագաներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *