ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է 368.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.73 դրամ (նվազել է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.02 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 364.5–366 դրամով, վաճառվում է 369-471 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-427 դրամով, վաճառվում է 434–439 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.88 դրամով, վաճառվում է 5.03–5.23 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 366 դրամով, վաճառվում՝ 369 դրամով:
Եվրոն գնվում է 429–430 դրամով, վաճառվում է 433–434 դրամով:
Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.95 դրամով: