Հնդկաստան ուղևորվող երկու վառելիքատար նավ անցել է Հորմուզի նեղուցով․ Bloomberg

Հնդկաստան ուղևորվող երկու վառելիքատար նավ անցել է Հորմուզի նեղուցով։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Գործակալությունը նշում է, որ հեղուկացված ածխաջրածնային գազ (LPG) տեղափոխող Symi լցանավը հինգշաբթի օրը հայտնվել է Օմանի ծոցում։ Մինչ այդ նավն անջատել էր տեղորոշման սարքը։ Այն Կատարից վառելիք է տեղափոխում Հնդկաստանի արևմուտքում գտնվող Կանդլա քաղաք։

Մի քանի ժամ անց նույն ճանապարհով է անցել նաև երկրորդ նավը՝ NV Sunshine-ը։ Ի սկզբանե որպես նպատակակետ նշված է եղել հնդկական Մանգալոր նավահանգիստը, սակայն այժմ ուղղությունը փոխվել է դեպի Կանդլա։

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցել է հնդկական 11 նավ, ևս 13-ը դեռ գտնվում են Պարսից ծոցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *