Անահիտ Մանասյանն այցելել է ԿԸՀ. քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը

Մայիսի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպում է ունեցել հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երկրորդ մասնակից Տիգրան Գևորգյանը, ով հետաքրքրված է ընտրական իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցերով, ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում և կարևորում է երիտասարդների մասնակցությունը հանրային ու ժողովրդավարական գործընթացներին։ 

Այցի շրջանակում Վահագն Հովակիմյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ներկայացվել են հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման առանձնահատկություններն ու աշխատանքային պայմանները։ 

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը և Վահագն Հովակիմյանը քննարկել են ընտրական գործընթացների համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, վերաբերելի այդ թվում՝ ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի երաշխավորմանը։ 

Տիգրան Գևորգյանը հնարավորություն է ունեցել ԿԸՀ նախագահին ուղղելու իրեն հետաքրքրող հարցերը՝ նախընտրական գործընթացների կազմակերպման, ընտրական գործընթացների ընթացակարգերի և ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ 

Վահագն Հովակիմյանը պատասխանել է բարձրացված հարցերին՝ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանն ու ընտրական գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է գործընկեր կառույցների հետ համագործակցությունը և համատեղ ջանքերը իրավունքների ոլորտին առնչվող հարցերը համատեղ հասցեավորելու տեսանկյունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *