Չինաստանի վերածնունդը և «Ամերիկան կրկին մեծ դարձնելու» ձգտումը կարող են ձեռք ձեռքի տված ընթանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը
«Չինաստանի վերածննդի գաղափարը և «Ամերիկան կրկին մեծ դարձնելու» ձգտումը կարող են ձեռք ձեռքի տված ընթանալ»,- ասել է Սի Ծինփինը պետական բանկետի ժամանակ։
Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվում է Չինաստանում։ Նա հինգշաբթի օրը բանակցություններ է վարել Չինաստանի առաջնորդի հետ։ Ավելի ուշ՝ ուրբաթ օրը, երկու առաջնորդները կունենան աշխատանքային ճաշ։