Փաշինյանը պատասխանել է NEWS.am–ի՝ Զյուգանովի հայտարարության մասին հարցին

Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, պատասխանել է NEWS.am-ի թղթակցի հարցին՝ կապված ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի հայտարարության հետ:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հայտարարություններին, ապա կարծում եմ, որ դրանք զգացմունքային հայտարարություններ են», – նշել է նա։

Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին՝ Փաշինյանը բացառել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում էսկալացիան։ Նա ընդդիմությանը մեղադրել է նման իրավիճակ ստեղծելու փորձի մեջ։

«Սակայն նման բան չի լինի. Ռուսաստանի հետ վեճի մեջ մտնելը Հայաստանի մասշտաբների մեջ չի մտնում, մենք փոքր երկիր ենք», – նշել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է։

«Եթե ես վարեի ԵԱՏՄ-ի դեմ քաղաքականություն, ապա դրա աշխատանքը կհայտնվեր կոլապսի մեջ, քանի որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքացիներին վախեցնում է նրանով, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն, թեև, նրա հավաստմամբ, ոչ մի վատ բան չի լինի։

Զյուգանովը Պետդումայի ամբիոնից պահանջել է դադարեցնել Փաշինյանի ընդունելությունը Մոսկվայում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *