ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Շենգավիթում

«Սամվե՛լ, վարչապե՛տ». «Ուժեղ Հայաստան» դաշինքը լայնամասշտաբ երթ է անցկացնում Շենգավիթում

«Ժողովուրդը պահանջում է ուժեղ առաջնորդ, և մեր ձայնն այսօր լսելի է Երևանի ամեն փողոցում»։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այս րոպեներին ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցների բազմամարդ երթը։

Շարասյունը գլխավորում է դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը։ Երթի մասնակիցներն անցնում են համայնքի գլխավոր փողոցներով՝ վանկարկելով ակցիայի հիմնական կարգախոսը. «Սամվե՛լ, վարչապե՛տ»։ Այսպիսով, քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն անձամբ չի կարող մասնակցել Շենգավիթի երթին, քանի որ այս պահին տնային կալանքի տակ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *